Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/3/2022
share

Կառավարությունը կաջակցի գյուղատնտեսական խոշոր ծրագրերը անասնաբուծության ոլորտում

Կառավարության որոշմամբ հաստատվել է անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը։

Ծրագրի նպատակն է հանրապետությունում տեղական անասնաբուծական արտադրանքի արտադրության ծավալների ավելացման համար կատարվող ներդրումների մասնակի փոխհատուցման միջոցով՝ նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, տեղական արտադրության խթանմանը, ճյուղի գրավչության մակարդակի բարձրացմանը։

Կխթանվեն գյուղատնտեսական խոշոր ծրագրերը անասնաբուծության ոլորտում, մասնավորապես՝ տավարաբուծության,խոզաբուծության, թռնչաբուծության ուղղություններում։

Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ տավարաբուծության, խոզաբուծության ուղղություններով առնվազն 10,0 մլրդ դրամի, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ՝ առնվազն 8,0 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող տնտեսավարողները։

1 ներդրումային ծրագրի շրջանակում կարող են ընդգրկվել միաժամանակ մեկից ավելի ուղղություններ՝ միասին առնվազն 10,0 մլրդ դրամի չափով։

Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 % և ավելին, որի առնվազն 60 % պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը։

1 շահառուին տրամադրվող փոխհատուցման հանրագումարը առավելագույնը կկազմի ընդամենը կատարված ներդրումների 35%-ը, բայց ոչ ավելի քան 3,5 մլրդ դրամը, իսկ միայն թռչնաբուծության ուղղությամբ ոչ ավելի քան 2,8 մլրդ դրամը։

Ծրագիրը կմեկնարկի 2022 թ․-ին ՀՀ բոլոր մարզերում։

Յուրաքանչյուր շահառու տրամադրվող աջակցությունից կարող է օգտվել միայն մեկ ներդրումային ծրագրի համար։

 

Աղբյուր՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

4

facebook sharing button facebook